Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանի պատմության ամենաթանկ ամանորը․ կծախսվի 680 000 դոլար

Երևանի պատմության ամենաթանկ ամանորը․ կծախսվի 680 000 դոլար

16:56 | 07.12.2019 | Հասարակություն

Բրեգովիչի համերգի ու տոնածառի լույսերը վառելու Երևանի քաղաքապետարանը կծախսի 290 հզր դոլար, ընդհաուր միջոցառումների ծախսը կազմում է շուրջ 680 հզր դոլար։

 

Նշենք, որ 2014 թվականին Ամանորի միջոցառումների համար հատկացվել է 113մլն 120 հզր դրամ։
2015 թվականին հատկացվել է 136 մլն 141 հզր ՀՀ դրամ
2016-ին ծախսվել է 157մլն 180 հզր ՀՀ դրամ
2017-ին՝ 192մլն 478 հզր դրամ
2018-ին՝ Հայկ Մարությանի օրոք՝ այդ գումարը կազմել է 222մլն 351 հզր դրամ
2019-ի ամանորյա միջոցառումների համար կծախսվի 325 միլիոն դրամ


Երևանի քաղաքապետարանը այս տարի 137 մլն 868 հզր դրամ կծախսի Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու, տարեմուտի տոնական ու մանկական համերգների համար:

Այս մասին տեղեկանում ենք գնումների ընթացակարգից: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը Ամանորի տոնական միջոցառումներին ընդհանուր առմամբ ծախսելու է 325 մլն դրամ: Կառավարության որոշման համաձայն նախատեսվել է 271,797 հազար դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին:

Մոտ 138 մլն դրամի մատակարարը  «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն  է:

Միջոցառման բնութագրում նշվում է, թե ինչ է նախատեսվում անել այդ գումարով։ Ըստ այդմ՝ Ամանորի և Սուրր Ծննդյան սաներին նվիրված «Ամանոր 2020» մշակութային միջոցառումների շրջանակում անհրաժեշտ է կազմակերպել մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը, տարեմուտի համերգը, ինչպես նաև Սուրբ Ծննդյան մանկական համերգը:

Տարեմուտի գիշերը ՝ դեկտեմբերի 31-ին, Հանրապետության հրապարակում կկազմակերպվի   երաժիշտ և երգահան Գորան Բրեգովիչի և իր նվագախմբի կամ այլ համարժեք այլ արտիստի մասնակցությամբ շուրջ 1 ժամ 20 րոպե տևողությամբ համերգ:

Երաժիշտն ու անձնակազմը Հայաստան կժամանեն դեկտեմբերի 30-ին, Հայաստանից կմեկնեն հունվարի 1-ին: Ընդհանուր առմամբ 11 անձ է ժամանելու ՀՀ, որոնցից 2-ի ավիատոմսերը բիզնես դասի են:

Բոլոր անձանց կեցությունը կապահովվի 5 աստղանի հյուրանոցում:

Մինչ դեկտեմբերի 31-ը լինելու է նաև 20 րոպե տևողությամբ մյուզիքլ:  Մյուզիքլի իրադարձությունների տրամաբանական զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է շուրջ 80 արտիստների' երգիչներ և պարողներ, մասնակցություն:

Այդ գումարով ապահովելու է նաև ՀՀ վարչապետի շնորհավորական մաղթանքի հղման համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները, ինչպես նաև նկարահանվելու է տեսանյութ' Հանրապետության Հրապարակ վարչապետի մուտքի նկարահանմամբ:

Հունվարի 5-ին մանկական համերգ է Հրապարակում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси