Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բյուրականում տարբեր մեքենաներից գողացել է ընդհանուր 6 հատ էլեկտրական մարտկոց.Հեղինակը այլ գյուղից է

Բյուրականում տարբեր մեքենաներից գողացել է ընդհանուր 6 հատ էլեկտրական մարտկոց.Հեղինակը այլ գյուղից է

14:05 | 07.12.2019 | Հասարակություն

Դեկտեմբերի 4-ին Բյուրականի բնակիչներից մեկը ոստիկանությունում հաղորդում տվեց, որ նախորդ օրը տան մոտ կայանված մեքենայից գողացել էին էլեկտրական մարտկոցը։

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Արբատ գյուղի 31-ամյա մի բնակիչ։

Նա տարված բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 6-ին ներկայացել է ոստիկանություն եւ տվել խոստովանական բացատրություն։ Բացի այդ, պարզվել է նաեւ, որ նա Բյուրական համայնքից, տարբեր մեքենաներից գողացել է ընդհանուր 6 հատ էլեկտրական մարտկոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունից տուժած մյուս անձանց եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси