Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հիմք չկա ենթադրելու, որ ապագայում ՀՀ-ում ուժեղ երկրաշարժ կարող է տեղի ունենալ․ ԱԻՆ պաշտոնյա

Հիմք չկա ենթադրելու, որ ապագայում ՀՀ-ում ուժեղ երկրաշարժ կարող է տեղի ունենալ․ ԱԻՆ պաշտոնյա

13:32 | 07.12.2019 | Հասարակություն

ՀՀ–ում այս տարվա ընթացքում գրանցվել է 363 երկրաշարժ, 31-ով ավելի, քան 2018-ին և 144–ով ավելի, քան 2017-ին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը։

Պետրոսյանը նշեց, որ նրանց 150 սեյսմիկ կայանները շուրջօրյա սեյսմիկ մոնիտորինգ են անում, և ըստ այս պահին գրանցված տվյալների՝  հիմք չկա ենթադրելու, որ մոտ ապագայում ուժեղ երկրաշարժ կարող է սպասվել։

Նա նաև նշեց, որ Երևանում 1989 թվականից առաջ կառուցված շենքերը ամրացնելու կամ նորով փոխարինելու կարիք ունեն։ «Երևանում կառուցվող շենքերը պետք է պարտադիր համապատասխանեն 9 բալ սեյսմիկ ուժգնության պահանջներին»,- ասաց նա։

Հարցին, թե երկրաշարժի գոտում գտնվող երկիր համարվելով՝ Երևանում բարձրահարկ շենքեր կառուցելը վտանգավո՞ր է արդյոք, Պետրոսյանը պատասխանեց՝ ըստ սեյսմակայունության նորմերի, Երևանում կարող են կառուցվել մինչև 16-18 հարկանի շենքեր, սակայն դեռևս չհաստատված նորմերը թույլ են տալիս մինչև 24 հարկանի շենք կառուցել։


Մանրամասները՝ տեսանյությում։

Տեսանյութը՝ Tert.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси