Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թրամփը հայտարարել է, որ կսպասի մեքսիկական թմրակարտելները ահաբեկչական ճանաչելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ կսպասի մեքսիկական թմրակարտելները ահաբեկչական ճանաչելու հարցում

12:50 | 07.12.2019 | Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հայտարարել է, որ Մեքսիկայի նախագահի խնդրանքով ժամանակավորապես կհետաձգի մեքսիկական թմրակարտելները ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելը, հայտնում է Reuters-ը:

«Ավարտվել է մեքսիկական կարտելները ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու ամբողջ անհրաժեշտ աշխատանքը: Այդուհանդերձ, մարդու խնդրանքով, որն ինձ դուր է գալիս, ում ես հարգում եմ, եւ ով այդքան լավ մեզ հետ աշխատել է՝ նախագահ Անդրես Մանուելի, մենք ժամանակավորապես այդ ճանաչումը կհետաձգենք եւ մեր համատեղ ջանքերը կուղղենք այդ արատավոր եւ մշտապես աճող կազմակերպությունների դեմ վճռական պայքարին»,- հայտարարել է Թրամփը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ մեքսիկական թմրակարտելները կճանաչի ահաբեկչական կազմակերպություններ եւ դրանց դեմ կսահմանի հաշիվների սառեցման եւ ուղեւորությունների արգելքի պատժամիջոցներ:

Նրան առարկել էր Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, որը հայտարարել էր, որ ցանկանում է թմրաբանդաների  դեմ պայքարում Միացյալ Նահանգների հետ համագործակցություն, այլ ոչ միջամտություն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси