Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մարդ կա ստացել է տունը, վաճառել է.պետությունը պարտավորություն չունի նրա նկատմամբ.Փաշինյանը` գյուղացուն

Մարդ կա ստացել է տունը, վաճառել է.պետությունը պարտավորություն չունի նրա նկատմամբ.Փաշինյանը` գյուղացուն

12:40 | 07.12.2019 | Քաղաքականություն

Այս պահի դրությամբ  ուրիշ քաղաքացի չկա, որ արձանագրվի, որ պետությունը իրենց բան է պարտք: Այս մասին այսօր` դեկտեմբերի 7-ին, Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով 1988 թվականի ավերիչ երկրաշարժից տուժած քաղաքացիների փոխհատուցման խնդրին:

«Հիմա մենք ասում ենք, մի հատ `էլ նորից, էն քաղաքացիները, որոնք ասում են` ինչ-ինչ պատճառներով մեր հանդեպ անարդարացի են վարվել, իրենց թէղթերն էլ կնայենք, կտարբերենք` իրոք կա էդ պարտավորությունը, թե չկա: Որովհետեւ մարդ կա ստացելա փողը, տունն առելա ու վաճառելա ինչ-ինչ պատճառներով ու հիմա չունի: Էդ մարդու նկատմամբ պետությունը պարտավորություն չունի: Նրանք, ում նկատմամբ կպարզի, որ ունի պարտավորություն, կհասկանանք` իրենց հարցը ոնց ենք լուծում»,-ասաց Փաշինյանը` պատասխանելով գյուղացուն:

Հիշեցնենք, որ 31 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը։ Հայաստանի ԽՍՀ հյուսիսային շրջանները այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից, որը էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։ Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթեւան մնացին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси