Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում BMW-ն բախվել է արգելապատնեշին

Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում BMW-ն բախվել է արգելապատնեշին

10:28 | 07.12.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 02:36-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի եւ Շիրակի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գեւորգ Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի արգելապատնեշին. տուժածներ չկան:

Փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը, հոսանքազրկել են ավտոմեքենան եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси