Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել

Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել

18:02 | 06.12.2019 | Հասարակություն

Սիրիայի հարավ-արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել, հարձակվողներն անհայտ են, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական պետական  Al-Ikhbariya հեռուստաալիքին:

«Անհայտ անձինք հարձակվել են Դեյր Զորի հյուսիս-արևելքում գտնվող Օմարի նավթային աղբյուրի տարածքում անօրինական գտնվող ամերիկյան ռազմակայանի վրա», - հայտնում է հեռուստաալիքը:

Այս հարձակումը, ըստ հեռուստաալիքի, համընկել է ամերիկյան ռազմակայան ռազմական տեխնիկայով բեռնատարների ժամանման հետ: ԱՄՆ-ի զինված ուժերը պատասխանել են հարձակմանը հրետակոծությամբ:

«Ամերիկացի զավթիչները պատասխանել են հարձակմանը հրետակոծմամբ և թեթև ձայնային նռնակներով», - ասվում է հրատարակության մեջ:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси