Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ավստրալիայի արևելքում անտառային հրդեհներն ավելի քան 680 տուն են ոչնչացրել

Ավստրալիայի արևելքում անտառային հրդեհներն ավելի քան 680 տուն են ոչնչացրել

17:52 | 06.12.2019 | Հասարակություն

Ավստրալիայի արևելյան ծովափին ավելի քան մեկուկես ամիս շարունակվող անտառային հրդեհները ավելի քան 680 տուն են ոչնչացրել: Ինչպես հայտնել է Նոր Հարավային Ուելսի նահանգի տարածաշրջանային հրշեջ ծառայությունը, ներկայում նահանգի տարածքում գրանցված է մոտ 100 հրդեհ, և դրանց կեսն առայժմ մեկուսացված չէ:

Հրդեհների հետևանքով զոհվել է 4 մարդ, վնասվածքներ է ստացել 30-ից ավելի բնակիչ: Ոչնչացվել է ավելի քան 2 մլն հեկտար անտառ, ներառյալ ազգային բնայգիները և կոալաների բնակության վայրերը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси