Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեկ օրում բացահայտվել է 77 հանցագործություն. գողություններ, թմրանյութեր, կեղծ ձեռնարկատիրություն

Մեկ օրում բացահայտվել է 77 հանցագործություն. գողություններ, թմրանյութեր, կեղծ ձեռնարկատիրություն

15:56 | 06.12.2019 | Հասարակություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 77 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 21, մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, խարդախության՝ 9, յուրացման կամ վատնման՝ 4, զենք-զինամթերքի առգրավման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, սպանության սպառնալիքի ու փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պատմության եւ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, ծեծի եւ ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, պետական սահմանն ապօրինի հատելու, բնակարանային գողության ու գույքի դիտավորությամբ վնասման՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси