Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՔԾ-ն մերժել է Վահագն Հարությունյանի՝ Հայաստան վերադառնալու հարցով պաշտպանի ներկայացրած դիմումը

ՀՔԾ-ն մերժել է Վահագն Հարությունյանի՝ Հայաստան վերադառնալու հարցով պաշտպանի ներկայացրած դիմումը

15:43 | 06.12.2019 | Հասարակություն

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, սույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նրա խոսքով՝ դիմումը քննարկվել է քննիչի կողմից եւ որոշում է կայացվել մերժել այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Ավելի վաղ պաշտպանը մեր զրույցում ասել էր, որ Հարությունյանն իր բժիշկների հետ քննարկում է ՀՀ վերադառնալու հարցը, որին խանգարող տեխնիկական խնդիրները լուծելու համար դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել այդ խնդիրները, որպեսզի իր պաշտպանյալը հնարավորություն ունենա վերադառնալ Հայաստան: Միհրան Պողոսյանի խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ հայտարարված հետախուզումն անօրինական է։

Հիշեցնենք՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն սկզբում որպես մեղադրյալ էր ներգրավվել Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու համար։ Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը մեղադրյալ է ներգրավել նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Հարությունյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси