Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Պետք է սպասենք, ներկայացված մեղադրանքները հաստատվեն». Աղազարյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

«Պետք է սպասենք, ներկայացված մեղադրանքները հաստատվեն». Աղազարյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

15:27 | 06.12.2019 | Քաղաքականություն

Ցանկացած երկրում հեղափոխությունից հետո տնտեսությունը գահավիժում է, իսկ մեր տնտեսությունը ոչ միայն չգահավիժեց, այլ 5 տոկոսից ավելի աճ գրանցեց: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ եթե պատկերացնենք, որ տնտեսությունը հագավիժել է եւ այս տարի ունենք բյուջեի 33 տոկոս աճ, իհարկե, դա առավել քան բավարար է:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուն, նա նշեց, որ պետք է սպասեն, ներկայացված մեղադրանքները հաստատվեն, ներկայացվեն դատարան, որից հետո իրենք կտան իրենց գնահատականը:

«Ես շատ կզարմանայի, եթե ընդդիմադիրներն ասեին, որ վերջապես իշխանությունները օրենքի շրջանակներում սկսեցին իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ: Դե ընդդիմադիրները դեռ 2-3 ամիս առաջ էին ասում, որ պետք է Սերժ Սարգսյանին ձերբակալեն, մեղադրանք առաջադրեն: Դա իրենց մոտեցումներն են, բայց փաստերը դաժան բան են: Եթե քաղաքական հետապնդում լիներ, մեր համակիրները, ընտրողները մեզ անընդհատ դիտողություն էին անում, թե ինչու եք դանդաղում, ուշանում: Մենք էլ ասում ենք, որ չենք դանդաղում, ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակում, որ սխալն ուղղելու ճանապարհին նոր սխալ չանենք:

Ես որպես քաղաքական գործիչ, կարծում եմ, որ Սերժ Սարգսյանին շատ այլ բաներում էլ կարելի է մեղադրել, մասնավորապես, ընտրությունների կեղծումը»,-ասաց Աղազարյանը:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси