Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԵՄ-ում արգելել են Facebook-ի Libra կրիպտոարժույթի շրջանառությունը

ԵՄ-ում արգելել են Facebook-ի Libra կրիպտոարժույթի շրջանառությունը

14:00 | 06.12.2019 | Facebook

Եվրամիության անդամ երկրների ֆինանսների նախարարները չեն աջակցել ԵՄ-ի տարածքում stablecoin տիպի կրիպտոարժույթների օգտագործմանը: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Այդպիսի կրիպտոարժույթներից մեկն էլ Facebook սոցիալական ցանցի մշակած Libra-ն է: Այս արժույթի թողարկումը նախատեսված է 2020 թվականին, բայց կարող է հայտնվել չթողարկման վտանգի տակ:

«Չի կարելի ԵՄ-ում համաձայնություն տալ stablecoin-ի օգտագործմանը, քանի դեռ այսպիսի կրիպտոարժույթներին վերաբերող իրավական, նորմատիվ և վերահսկողական խնդիրները չեն կարգավորվել»,-ասված է ԵՄ ֆինանսների նախարարների հայտարարության մեջ:

Նախարարները քննարկում են նաև ԵՄ-ում կրիպտոակտիվների և stablecoin-ի օգտագործման կանոնների մշակումը: ԵՄ-ն քննարկում է նաև իր թվային արժույթի ստեղծման հարցը, որը պետք է այլընտրանք դառնա մյուս կրիպտոարժույթներին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ամերիկյան Facebook ընկերությունը սեփական թվային արժույթն է թողարկում՝ Libra-ն, որը հնարավոր կլինի 2020 թվականից գնել սոցկայքի հարթակներում և պահպանել Calibra կոչվող թվային դրամապանակում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси