Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՄՆ-ն և Մարոկկոն քննարկել են Իրանին մեկուսացնելու ջանքերը

ԱՄՆ-ն և Մարոկկոն քննարկել են Իրանին մեկուսացնելու ջանքերը

12:21 | 06.12.2019 | Հասարակություն

ԱՄՆ-ն եւ Մարոկկոն Իրանին մեկուսացնելու ջանքերը քննարկել են թագավորություն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցի շրջանակում:

Թագավոր Մուհամմեդ VI-ի մոտ Պոմպեոյի ընդունելությունը չեղարկվել է, հավանաբար, այն բանից հետո, երբ ամերիկացի դիվանագետը երկարացրել է այցը Լիսաբոն, որպեսզի հանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:

Պոմպեոն, այդուհանդերձ, հայտարարել է, որ այցի ընթացքում առաջընթացի է հասել: «Մեր երկրները հոյակապ հարաբերություններ ունեն»,- ասել է Պոմպեոն:

Պոմպեոն հանդիպել է իր մարոկկոացի գործընկեր Նասեր Բուրիտի հետ՝ քննարկելու «սպառնալիքը», որ ներկայացնում են «իր տարածաշրջանային ազդեցությունն ընդլայնելու» Իրանի փորձերը, ինչպես նաեւ Լիբիայում հակամարտությունները եւ Սահելի շրջանում անկարգությունները:

Մարոկկոն անցյալ տարի Իրանի հետ հարաբերությունները խզել էր՝ նրան մեղադրելով մարոկկացիների վերահսկած Արեւմտյան Սահարայում անջատողականներին զենք ուղարկելու մեջ: Ընդ որում՝ Մարոկկոն ջերմ հարաբերություններ ունի Իսրայելի հետ:

Իսրայելական լրատվամիջոցների տեղեկություններով՝ երկրի պաշտոնատար անձինք առաջիկա օրերին հյուսիսաֆրիկյան երկրի հետ հարաբերությունների նորմալացման հարցում առաջընթացի հույս ունեն:

Բայց Պետքարտուղարության պաշտոնյան սպասումները չի արդարացրել՝ հայտարարելով, որ այդ հարցը Պոմպեոյի բանակցությունների ժամանակ չի քննարկվել:

Եգիպտոսն ու Հորդանանը միակ արաբական երկրներն են, որոնք Իսրայելի հետ ունեն խաղաղության պայմանագրեր եւ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси