Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱԺ-ն այս տարվա իր վերջին նիստերն է անցկացնում. Օրակարգում է ՍԴ անդամների վաղաժամ թոշակի գնալու նախագիծը (ուղիղ)

ԱԺ-ն այս տարվա իր վերջին նիստերն է անցկացնում. Օրակարգում է ՍԴ անդամների վաղաժամ թոշակի գնալու նախագիծը (ուղիղ)

10:37 | 06.12.2019 | Քաղաքականություն

Հայաստանի խորհրդարանն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, շարունակում է այս տարվա վերջին քառօրյա նիստերը. Օրակարգում 40 հարց է, որոնց մեծ մասն արդեն քննարկվել է:

Մասնավորապես, նախօրեին խորհրդարանը շարունակեց ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկումը: Այսօր եզրափակիչ ելույթ կունենա Նիկոլ Փաշինյանը: ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին:

Այս քառօրյայում չընդունվեց «Լուսավոր Հայաստանի» հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով հնարավորություն է տրվում, որ ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոններում նշանակվեն համակարգից դուրս անձինք:

Օրակարգում է ՃՈ տուգանքների բալային համակարգի անցնելու օրենսդրական փաթեթը:

Այս քառօրյայում կքննարկվի նաեւ ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն տող աղմուկ հանած օրինագիծը:

Օրակարգում են նաեւ, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին,

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,

«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին,

«Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին հարցը,

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին,

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ այլ նախագծեր:

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси