Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ»․ «Մուրադը կատաղել է». ՀՅԴ-ի հետին խելքը

«Հրապարակ»․ «Մուրադը կատաղել է». ՀՅԴ-ի հետին խելքը

10:05 | 06.12.2019 | Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դաշնակցության Գերագույն մարմինը երեկ հայտարարություն էր տարածել, որը կարդալով հասկանալի էր դառնում՝ «Մուրադը կատաղել է»։ Նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում շուրջբոլորը պտտվում էին 2018-ին՝ ամիսներ շարունակ եւ հեղափոխությունից հետո էլ ամենայն պատրաստակամությամբ իրենց ծառայություններն էին առաջարկում, կոչ են ուղղել՝ «սթափվել եւ մնալ զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում, լուծել երկրի առջեւ օրեցօր ահագնացող  մարտահրավերները», իսկ «ողջախոհ հանրությանն ու քաղաքական ուժերին» էլ՝ «համախմբվել երկիրն այս անհեռանկար ընթացքից հետ պահելու օրակարգի շուրջը»:

Ինչի՞ց է վրդովվել ծերուկ ՀՅԴ-ն․ օրերս խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ վարչապետի արտահայտած մտքից․ «Չի կարող որեւէ նախարարի հրաժարական լինել քաղաքական 0 ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։ Խոսքը քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարեւոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին»։

Ապա հավելել է․ «Հեռացող գնացքի, մի հատ երգ կար՝ չուկ-չակ-չարակ-չակ, անիվների տրոփյունն ենք լսում»։ Անշուշտ, Դաշնակցությանը «հասնում» են նման լեքսիկոնն ու ծաղրը, որովհետեւ իրեն հարգող ոչ մի կուսակցություն չպետք է կցվի մե՛կ ՀՀԿ-ի, մե՛կ Նիկոլ Փաշինյանի «կառքին»։

Բայց նաեւ ոչ ոք, առավել եւս՝ երկրի վարչապետը, իրավունք չունի որեւէ քաղաքական ուժի մասին նման կերպ արտահայտվել։
Մանավանդ՝ եթե այդ քաղաքական ուժը 125-ամյա պատմություն ունի, տարբեր փորձություններով է անցել եւ 2018-ի բարդ ընտրություններում էլ 3,89 տոկոս ձայն է ստացել, ինչը բացարձակ թվով կազմում է 48 հազար 811 ձայն։ Չի կարող 2-3 միլիոն բնակչություն ունեցող երկրում մոտ 50 հազար մարդու կարծիքը զրո գնահատվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси