Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նոր կարգավորում. այսուհետ բոլոր ՀԿ-ները պետք է տարեկան հաշվետվություն հրապարակեն

Նոր կարգավորում. այսուհետ բոլոր ՀԿ-ները պետք է տարեկան հաշվետվություն հրապարակեն

13:16 | 05.12.2019 | Քաղաքականություն

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 5-ի նիստում հավանություն տվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխություններին, որով նախատեսվում է, որ բոկոր ՀԿ-ները պետք է տարեկան հաշվետվություններ ներկայացնեն:

Հարցը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ գործող կարգավորումներով տարեկան հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն ունեն միայն այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվել են հանրային միջոցներից: «Բարձր հաշվետվողականություն ապահովելու նպատակով այդ սահմանափակումը հանում ենք եւ այսուհետ առաջարկում ենք, որ բոլոր ՀԿ-ները հևրապարակեն տարեկան հաշվետվություն՝ անկախ նրանից, թե միջոցնմերն ինչ աղբյուրներից են ստացել»,-ասաց Անանյանը:

Նա հավելեց, որ եթե ՀԿ-ի միջոցները հանրային աղբյուրներից չեն, նրանք պետք է հրապարակեն իրենց ծրագրերը, առանց մատնանշելու այդ միջոցների աղբյուրները: Անանյանի խոսքով, այս կարգավորմամբ հայաստանյան իրականությունը բերում ենք միջազգային ստանդարտների:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси