Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտում 11 ամսում մահացել է 46 մարդ

Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտում 11 ամսում մահացել է 46 մարդ

13:06 | 05.12.2019 | Հասարակություն

Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության ոլորտում մինչեւ դեկտեմբերի 4-ը մահացել է 46 մարդ: Այս մասին հայտնում է contact.az-ը՝ վկայակոչելով «Հազար» ռազմական հետազոտությունների կենտրոնին:

Հետազոտության համաձայն՝ 9 զինվորականներ զոհվել են Հայաստանի կամ Ղարաբաղի սահմանին փոխհրաձգության հետեւանքով, 4 զինվորական մահացել է հիվանդությունների հետեւանքով, 3-ը՝ դժբախտ դեպքերի: 12 զինվորականներ մահացել են չպարզված պատճառներով, 7-ը՝ ավտովթարի հետեւանքով, 4-ը՝ ականի կամ արկերի պայթյունի հետեւանքով: Երկու զինվորական մահացել են անզգուշության հետեւանքով, իսկ մեկը՝ ոչ կանոնակարգային հարաբերությունների պատճառով: Երկուսը ինքնասպանություն են գործել, մեկը զոհվել է սահմանախախտների հետ փոխհրաձգության ժամանակ: Ընդհանուր թվից 24 մարդ զինվոր են, 5-ը՝ պրապորշչիկ եւ սերժանտ, 12-ը՝ սպա, 5-ը՝ գերժամկետային ծառայող: 40 մարդ պաշտպանության նախարարության զինծառայողներ են, 6-ը՝ սահմանապահ ծառայության: Պաշտպանության նախարարությունը տեղեկություն չի տվել 28 մահացածի մասին, իսկ սահմանապահ ծառայությունը՝ վեցից երկու մահացածի մասին է հայտնել:

Նույն ժամանակահատվածում վիրավորվել է 18 զինծառայող: 5-ը փոխհրաձգության հետեւանքով, 8-ը տուժել է ականի պայթյունից, 4-ը վիրավորվել է սահմանախախտների (Իրանից) հետ հրաձգության հետեւանքով: Մեկ մարդ վիրավորվել է չպարզված հանգամանքներում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси