Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Շարունակվում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 7 քաղաքացու վերաբերյալ գործով ապացույցների հետազոտումը

Շարունակվում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 7 քաղաքացու վերաբերյալ գործով ապացույցների հետազոտումը

11:45 | 05.12.2019 | Հասարակություն

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, շարունակվում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ եւս 7 քաղաքացու վերաբերյալ գործով դատական նիստը։ Այսօրվա դատական նիստին դատարանը շարունակեց ուսումնասիրել գործի վերաբերյալ ապացույցները, մասնավորապես, հեռախոսազանգերի, ինչպես նաեւ՝ օպերատիվ կառավարման կենտրոնների ահազանգի վերծանումները։

Գործով մեղադրող դատախազն ասաց, որ այդ հեռախոսազանգերի վերծանումներն ունեն էական նշանակություն. «Քանի որ վկայում են, որ կատարելու օրին եւ ժամին Դավիթ Համբարձումյանը եղել է այդտեղ, ալեհավաքների կողմից դա ապացուցվում է»։

Պաշտպանական կողմն էլ նշեց, որ իրենք չեն հերքում, թե Դավիթ Համբարձումյանն այնտեղ է գտնվել։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Համբարձումյանը 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք։ Հասարակական կարգի խախտումը զուգորդվել է նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի եւ որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով եւ գույքը ոչնչացնելով։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси