Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերում

Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերում

15:45 | 03.12.2019 | Սպորտ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվել է 12-րդ խմբում: Մրցակիցներն են Սերբիայի, Դանիայի և Լատվիայի հավաքականները։ Հանդիպումները կանցկացվեն 2020 թվականի սեպտեմբերի 24-ից 30-ը Սերբիայում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Տեղի է ունեցել նաեւ Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է 11-րդ խմբում, որտեղ կմրցի Նիդերլանդների, Սերբիայի և Սան Մարինոյի հավաքականների հետ։ Հանդիպումները կանցկացվեն հոկտեմբերի 7-ից 13-ը Նիդերլանդներում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси