Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նուբարաշենի աղբանոցի մոտ բախվել են «Renault» ավտոքարշակն ու «BMW 5»-ը. կա վիրավոր (ֆոտո)

Նուբարաշենի աղբանոցի մոտ բախվել են «Renault» ավտոքարշակն ու «BMW 5»-ը. կա վիրավոր (ֆոտո)

11:56 | 03.12.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 2-ին, ժամը 23։33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նուբարաշենի աղբանոցի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Renault» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Վարդան Մ., ծնված  1991 թ.) եւ «BMW 5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալբերտ Մ., ծնված 1979 թ.). վերջինիս վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси