Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վրաերթ Կոմիտասի պողոտայում. 17-ամյա պատանուն հասցրել են հիվանդանոց

Վրաերթ Կոմիտասի պողոտայում. 17-ամյա պատանուն հասցրել են հիվանդանոց

10:19 | 03.12.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 2-ին, ժամը 18։11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայում` «Քեյ-Էֆ-Սի» արագ սննդի կետի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար` քաղաքացին վրաերթի է ենթարկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 518» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արտեմ Բ., ծնված 1963 թ.) վրաերթի է ենթարկել հետիոտն 17-ամյա Հակոբ Ս.-ին:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси