Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սաղ երկիրը գյուղ տեղ ա, ազգական են, էլի. Սամվել Ալեքսանյանը՝ քաղաքապետարանին նվիրած «Կամազների» մասին

Սաղ երկիրը գյուղ տեղ ա, ազգական են, էլի. Սամվել Ալեքսանյանը՝ քաղաքապետարանին նվիրած «Կամազների» մասին

18:33 | 02.12.2019 | Քաղաքականություն

Ցավդ տանեմ, ես «ԿամԱԶ»-ների հետ գործ չունեմ. այս մասին «Ազատություն»  ռադիոկայանի հարցին ի պատասխան ասել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով հայտարարություններին, թե նա Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ է նվիրել:

Հարցին, թե քաղաքապետարանին երեք «ԿամԱԶ» նվիրած «Ալեքս ընդ հոլդինգ»  ընկերությունը կապ ունի՞ իր կամ իր ազգականի հետ, գործարարն արձագանքել է. «Սաղ երկիրը գյուղ տեղ ա, ազգական են, էլի»:

Հիշեցնենք, որ մամուլի այն հրապարակումներից հետո, թե Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ»-ներ է նվիրել, քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հրապարակեց նվիրաբերված ավտոմեքենաների ցանկն ու նվիրատուներին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси