Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը հայտնաբերվել է ոչ սթափ 79 վարորդ

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը հայտնաբերվել է ոչ սթափ 79 վարորդ

18:01 | 02.12.2019 | Հասարակություն

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 169 մեքենա, որոնցից 27-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսենրի վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթեւեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաեւ առջեւի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 92 մեքենա։ 46-ի վարորդները խախտումը վերացրել են՝ տեղում պոկելով դիմապակու թաղանթը։

Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 68 մեքենա։ 52-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 4, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 34, թաղանթապատված դիմապակիով` 74 տրանսպաորտային միջոց։ 32 վարորդ տուգանվել է երթեւեկելիս մեքենայից տարբեր իրեր եւ առարկաներ փողոց նետելու համար։

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси