Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կիևում կալանավորվել են պատգամավորի 3 տարեկան որդու սպանության մեջ կասկածվողները

Կիևում կալանավորվել են պատգամավորի 3 տարեկան որդու սպանության մեջ կասկածվողները

17:33 | 02.12.2019 | Հասարակություն

Ոստիկանները կալանավորել են Կիեւի մարզային խորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Սոբոլեւի դեմ մահափորձի եւ նրա որդու սպանության մեջ երկու կասկածյալի, տեղեկացնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը՝ հղում կատարելով Կիեւի Ազգային ոստիկանության մամուլի ծառայությանը։

Համաձայն տեղեկատվության՝ այժմ նրանց հետ աշխատում են օպերատիվայիններն ու քննիչները։ Իրականացվում են անհապաղ քննչական գործողություններ։ Նշվում է, որ կալանավորման բոլոր մանրամասները իրավապահները կհաղորդեն ավելի ուշ։

Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն ասել է, որ կասկածվողներից առգրավվել են հանցագործության իրեղեն եւ այլ ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ նրանք կապ ունեն այդ սպանության հետ։ «Այնուհետեւ նրանց սպասվում է խափանման միջոց, հետո ոստիկանությունը կփնտրի, թե ով է եղել հանցագործության պատվիրատուն։ Մենք հասկանում ենք, որ դա պատվիրված սպանություն է։ Թիրախը Սոբոլեւն էր, նա արդեն գիտի, որ կալանավորվածները հանցակից են որդու սպանությանը, հիմա նա ոստիկանության հետ միասին վարկածներ է մշակում, թե ում հետ է կոնֆլիկտներ ունեցել եւ ով կարող էր լինել իր եւ իր ընտանիքի վրա հարձակման պատվիրատուն»,- տեղեկացրել է Գերաշչենկոն։

Ինչպես տեղեկացվում է, ոստիկանությունը ստուգել է տեսախցիկները եւ արագ պարզել հանցագործների ինքնությունը։ «Դրանք երիտասարդներ են, որոնց աշխատավայրն ու կապերն այժմ ստուգվում են եւ պարզվում»,- ավելացրել է փոխնախարարը։ Նա հրաժարվել է վարկածներ նշել, քանի որ դա կարող է վնասել քննությանը։

ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ երիտասարդները մոտ 20 տարեկան են։ Նրանք կռվել են «Աջ սեկտորում», «կոմբատ Չերվենի» մոտ։

Հիշեցնենք, որ Կիեւի կենտրոնում դեկտեմբերի 1-ի երեկոյան Range Rover մեքենայի գնդակոծության հետեւանքով զոհվել է երեք տարեկան երեխա։ Իրավապահների տվյալներով՝ հարձակվողը մի կրակոց է արձակել։

Հետագայում հայտնի է դարձել, որ գնդակոծված մեքենայի ղեկին եղել է Կիեւի մարզային խորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Սոբոլեւը՝ «Համերաշխություն» պատգամավորական խմբակցությունից։ Նա Բյուջեի եւ ֆինանսների հանձնաժողովի անդամ է։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси