Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նախիջանի սահմանին թուրքը 20.000-անոց բանակը դրել է սպառազինություններով, իսկ դուք ասում եք` 1 ամսով ծառայել. Հետախույզ

Նախիջանի սահմանին թուրքը 20.000-անոց բանակը դրել է սպառազինություններով, իսկ դուք ասում եք` 1 ամսով ծառայել. Հետախույզ

17:12 | 02.12.2019 | Հասարակություն

Այս նախագիծը  խարխլում է պետության հիմքերը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հետախույզ Գևորգ Գևորգյանն անդրադառնալով Ազգային ժողովի  «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրենքի նախագծին:

«Համաձայն ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Սոցիալ-իրավական պետության հիմնախնդիրներից է՝ ապահովել սոցիալական համերաշխությունը: Այս նախագիծը խարխլում է սոցիալական համերաշխությունն ու պետության հիմքերը: Սա հերթական ապազգային  նախագիծն է: Աստված չանի՝ սա վավերացվի, նշանակում է, որ մեր բանակում ծառայողները պետք է լինեն անճար մարդիկ, այսինքն երկրի պաշտպանության գաղափարը բարոյազրկվում է»,- ասաց Գևորգ Գևորգյանը:

Նրա կարծիքով՝ բանակը ոչ թե պետք է ֆինանսավորվի անձերի կողմից, այլ ՀՀ բյուջեից

«Այսինքն, փորձեք այնպիսի նախագծեր առաջ բերել, որպեսզի դրանով կարողանաք լավացնել սոցիալ-տնտեսական վիճակը, բանակն այնքան բարենպաստ դարձնեք ծառայելու համար, յուրաքանչյուր երիտասարդի համար այնքան ցանկալի, որ մեծ հաճույքով ցանկանա ծառայել: Պատկերացնո՞ւմ եք, եթե մեկը 10 միլիոն դրամ է տալիս, մյուսը՝ ոչ, ի՞նչ է դրանից դուրս գալիս: Իշխանությունը, այսօրվա կառավարությունն ինչի՞ համար է: Այսինքն, պետք չէ զարմանալ, մեր վարչապետը բարձր ամբիոնից հայտարարեց, որ իրենք պաշտպանում են միայն նույնասեռականներին և սեռափոխվածներին: Իրենք երկրի պաշտպանություն, ազգային գաղափարախոսություն, ազգային ողնաշար, ազգային մեր տեսակը պաշտպանության կարիք չունի, նորից թողնում են ժողովրդի վրա, այնպես, ինչպես ասում էին՝ ժողովուրդ ջան, Արցախի խնդիրը դուք եք որոշում, Ամուլսարի խնդիրը դուք եք որոշում, բանակի ֆինանսավորումն էլի դուք եք որոշում:   Բա դո՞ւք ինչ եք որոշում: Դուք ինչի՞ համար եք տեր, միայն գեյերի, սեռափոխվածների համա՞ր»,- ասաց հետախույզը:

Հետախույզի կարծիքով` հերոսները երկիր պահողներն են եղել, այլ ոչ թե նրանք, ովքեր կարողանում են քայլել:

«Մենք երբեք չենք մտածել, որ հերոս կարող է լինել նա, ով կարողանում է 187 կմ քայլել, կամ փշալարերից կախվածը դառնում է հերոս, իսկ հերոսը՝ գող ու ավազակ: Եթե հանցագործություններ են արել, ու փաստեր ունեք, լուռ ու մունջ կարողացեք այդ խնդիրները լուծել, ոչ թե մարդկանց բարոյազրկեք ու բանակի, երկրի պաշտպանությունը դարձրեք երկրորդական խնդիր:15 տարվա ընթացքում առաջին խայտառակ մարաթոնն է եղել, որ ավելի քիչ գումար է հավաքվել, քան բոլոր ժամանակներում: Բա ո՞ւր է սփյուռքը, որ ձեր կողքին կանգնած էր, ընդունում էր ձեր քայլերը: Ինչո՞ւ մինչ օրս ոչ ոքի կյանքը չի բարելավվել, ո՞ւմ հերոսն էիք, ձե՞ր, թե՞ մեր: Ձեզ թվում է՝ Ստամբուլյան կոնվենցիան չի՞ ընդունվելու, Ամուլսարը չե՞ն աշխատացնելու: Մենք ձեզ վստահեցինք, իշխանություն, դե բարի եղեք, երկիրը ոտքի կանգնեցրեք: Նախիջանի սահմանին թուրքը 20.000-անոց բանակը դրել է սպառազինություններով, ամեն ինչով, դուք ասում եք՝ բանակում կարող եք մեկ ամսով ծառայել: Ադրբեջանն էլ այնտեղից ասում է՝  խնդրի խաղաղ լուծում չկա ու որ հողերը պետք է տան»,- հավելեց նա:

Նշենք, որ ըստ այս օրենքի`նախատեսվում է, որ արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնող քաղաքացին ՀՀ պետական բյուջե պետք է վճարի 10 միլիոն ՀՀ դրամ, կծառայի 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով և այդ մեկ ամսվա ընթացքում կսովորի զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, կհաշվառվի կոնկրետ զորամասում, կտա զինվորական երդում և կպարտավորվի ներկայանալ զորահավաքներին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси