Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Էրդողանի վարչակազմում նշել են Ս-400-ների 2-րդ լրակազմի գնման մասին

Էրդողանի վարչակազմում նշել են Ս-400-ների 2-րդ լրակազմի գնման մասին

17:04 | 02.12.2019 | Քաղաքականություն

Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ Ս-100 համակարգերի երկրորդ լրակազմի ձեռքբերումը «բացառապես տեխնիկական հարց է»,- ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի անվտանգության եւ արտաքին քաղաքականության  խորհրդի անդամ Իսմայիլ Սաֆին։

«Ս-400-ների երկրորդ լրակազմի ձեռքբերման ամսաթիվը բացառապես տեխնիկական հարց է։ Կարծում եմ, դա այնքան էլ ուշ տեղի չի ունենա»,- ասել է նա։

Ավելի վաղ «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը տեղեկացրել էր, որ Ս-400-ների օպցիոնի պայմանագիրը Թուրքիայի համար նախատեսվում է ստորագրել 2020 թվականին։

Ռուսաստանն այս տարի կատարել է Թուրքիային Ս-400-ների չորս դիվիզիոնի մատակարարման պայմանագիրը՝ 2,5 մլրդ դոլար գումարով։ Պայմանագիրը նախատեսում է նաեւ եւս մեկ լրակազմի օպցիոն։

Ռուսական նորագույն ՀՕՊ Ս-400 համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել Թուրքիայի եւ ԱՄՆ հարաբերություններում, սկսվել են հուլիսի կեսերից։ Էրդողանի խոսքով՝ Ս-400-ները լիովին գործողության մեջ կմտնեն 2020 թվականի ապրիլից։ Վաշինգտոնը պահանջում էր հրաժարվել գործարքից եւ փոխարենը գնել ամերիկյան Patriot համալիրներ՝ սպառնալով ձգձգել կամ առհասարակ չեղարկել Թուրքիային F-35 նորագույն կործանիչների վաճառքը, ինչպես նաեւ պատժամիջոցներ մտցնել CAATSA-ին («Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցներով դիմակայության մասին» օրենքին) համապատասխան։ Անկարան հրաժարվել է գնալ զիջումների։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси