Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այս իշխանության հեռացումը կլինի հարկադրված. Արթուր Ղազինյան

Այս իշխանության հեռացումը կլինի հարկադրված. Արթուր Ղազինյան

16:33 | 02.12.2019 | Հասարակություն

Որպեսզի պարզ դառնա Հայաստանի գործող իշխանության որոշում կայացնելու ու այդ որոշումն իրագործելու կարողությունն ու ռեսուրսը, նախ պետք է հասկանալ՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում ինչ օրակարգ է դրվել, որոշում կայացվել, ու այդ որոշումն իրագործվել, այս մասին ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ «Այս իշխանությունը ժամանակավոր է. հեռանալու է շատ շուտով և շատ անսպասելի» վերտառությամբ գրառմանը։

«Ես նայում եմ, չունեն որևէ մեկ օրինակ, որ որևէ բան ասվել ու մինչև վերջ արվել է Հայաստանում։ Յուրաքանչյուր օրակարգ մնացել է կիսատ, չիրականացված։ Հետևաբար, որոշում կայացնելու և այդ որոշումը իրագործելու առումով իշխանությունն ունի խիստ սահմանափակ կարողություններ», - ասաց Արթուր Ղազինյանը։

Հարցին, թե կիսու՞մ է տեսակետը, որ այս իշխանությունը ժամանակավոր է, հեռանալու է շատ շուտով և շատ անսպասելի, Արթուր Ղազինյանն արձագանքեց.

«Ժամանակի առումով՝ չեմ կարող ասել։ Յուրաքանչյուր իշխանություն պետք է հեռանա, իսկ դրա համար կստեղծվեն օբյեկտիվ պայմաններ, կստեղծվի իշխանությունը պահելու անհնարինության իրավիճակ, որի պարագայում ոչ ոք չի հարցնի, ուզում են, թե չեն ուզում հեռանալ։ Հեռացումը կլինի հարկադրված»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси