
Ձու և ավելներ՝ ՄԱՇ ուղղությամբ. Վրաստանում հակընդդեմ բողոքի ակցիաներ են
16:02 | 02.12.2019 | Հասարակություն
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակիցներն ու ակտիվիստները Քութայիսիում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հարակից տարածքում բողոքի ցույց են անցկացրել: Ցուցարարները գրասենյակի ուղղությամբ նետել են ձու և ավելներ, ինչին բախում է հաջորդել. գրում է aliq.ge-ն:
«Միացյալ ազգային շարժման վերջը պետք է գա»,- վանկարկել են ակտիվիստները: Ցույցին անդրադարձել է նաև ՄԱՇ-ի առաջնորդներից Գրիգոլ Վաշաձեն: Նրա խոսքով Քութայիսին կլինի առաջին քաղաքը, որը կմերժի «Վրացական երազանքի» իշխանությանը: «Սա այն քաղաքն է, որտեղ շենքերը փլուզվում են, ճանապարհներ չկան, որոնք տարիներ շարունակ չեն կառուցվում ու վերանորոգվում նրանց կողմից, ովքեր 7-8 տարվա ընթացքում իբր իշխանությունն են ներկայացնում»,- ասել է Վաշաձեն: