Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պռոշյան գյուղի դաշտում հայտնաբերվել է 55-60 տարեկան տղամարդու դի՝ դեմքն ամբողջովին բզկտված. Shamshyan.com

Պռոշյան գյուղի դաշտում հայտնաբերվել է 55-60 տարեկան տղամարդու դի՝ դեմքն ամբողջովին բզկտված. Shamshyan.com

15:25 | 02.12.2019 | Հասարակություն

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները նշված վայրում՝ դաշտի մեջ, հայտնաբերել են 55-60 տարեկան տղամարդու դի՝ դեմքն ամբողջովին բզկտված: Դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդու մահվան պատճառը հանկարծամահությունն է եղել:

Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու համար:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси