Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բողոքող ուսանողները հանդիպում են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին (ուղիղ)

Բողոքող ուսանողները հանդիպում են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին (ուղիղ)

13:54 | 02.12.2019 | Հասարակություն

ԵՊՀ հայ բանասիրական ֆակուլտետի ուսանողները, որ բողոքում են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծից, այսօր` դեկտեմբերի 2-ին հանդիպում են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի հետ:

Հանդիպումը տեղի է ունենում Պատմության ֆակուլտետի դահլիճում:

Հիշեցնենք, որ ուսանողները օրեր առաջ բողոքի ակցիա էին անցկացրել Գեղամ Գեւորգյանի աշխատասենյակի մոտ՝ պահանջելով իրենց հետ հանդիպում: Ուսանողները ռեկտորից դրական պատասխան ստանալուց հետո դադարեցրել էին բողոքի ակցիան եւ դրան նախորդող օրը վերսկսած դասադուլը:

Հիշեցնենք, որ  ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները նոյեմբերի 6-ից 20-ը դասադուլ էին անցկացնում` իրենց անհամաձայնությունը հայտնելով նոր օրենքի նախագծի այն դրույթի հետ, որով առաջարկվում է «հայոց լեզու», «հայ գրականություն» եւ «հայոց պատմություն» առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում դարձնել կամընտրական: Նրանց բողոքին միացել էին նաեւ ուսանողներ Պատմության ֆակուլտետից, ինչպես նաեւ դասախոսներ «Հայոց լեզվի», «Պատմության» ամբիոններից, որոնք, ի աջակցություն ուսանողների, մեկօրյա խորհրդանշական գործադուլ էին հայտարարել: Դասախոսները դրանից հետո հանդիպել էին նախարար Արայիկ Հարությունյանի հետ, հայտնել իրենց բողոքները: Հանդիպման արդյունքների վերաբերյալ նրանք տարակարծիք են: Որոշ մասը կարծում է` այն արդյունավետ էր, որոշներն էլ պնդում են, որ այն ձևական, ոչ կառուցողական էր: Ուսանողներին հանդիպումը վրդովեցրել է, նրանց որակմամբ` նախարարը անհարգալից է խոսել դասախոսների հետ, հեգնել նրանց:

Վիճահարույց օրինագիծը առայժմ աշխատանքային նախագծի տեսքով քննարկումների փուլում է:

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси