Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դեռևս հայտնի չէ՝ ընդունե՞լ է արդյոք Երևանի քաղաքապետը ուղիղ եթերում բանավեճի հրավերը. մամուլի քարտուղար

Դեռևս հայտնի չէ՝ ընդունե՞լ է արդյոք Երևանի քաղաքապետը ուղիղ եթերում բանավեճի հրավերը. մամուլի քարտուղար

13:34 | 02.12.2019 | Քաղաքականություն

Դեռեւս հայտնի չէ՝ ընդունե՞լ է արդյոք Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ուղիղ եթերում բանավիճելու հրավերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դեկտեմբերի 2-ին ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Մեկնաբանելով Խաժակյանի հայտարարությունը, թե նա պատրաստ է հիմնավորել իր պնդումները քաղաքապետի գործարքների կոռուպցիոն էության մասին՝ Կարապետյանն ասել է, որ դա անհնար է անել։

«Վերջին օրերին մենք բազմիցս դիմել ենք այս թեմային եւ անհրաժեշտ պատասխաններ տվել բարձրացված հարցերին, հրապարակվել է նաեւ տնտեսվարող կազմակերպությունների ու մասնավոր անձանց ցուցակը, որոնք մայրաքաղաքին նվիրատվություններ են արել։ Բացի այդ, մենք մեր հայտարարություններում անդրադարձել ենք նաեւ «Լույս» խմբակցության ներկայացուցիչների այլ մեղադրանքներին։ Քաղաքի իշխանությունների գործողությունների կոռուպցիոն էությունը հիմնավորելն անհնար է»,- նշել է Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որի շրջանակում պատրաստվում է հիմնավորել Մարությանի գործողությունների կոռուպցիոն էությունն ու պաշտոնեական դիրքի չարաշահման փաստը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси