Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նիկոլի խայտառակ ձախողումը շատ ավելի խորն է

Նիկոլի խայտառակ ձախողումը շատ ավելի խորն է

12:45 | 02.12.2019 | Քաղաքականություն

Ինչպես օրերս հայտնի դարձավ, այս տարի Համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնում երկրորդ տարին անընդմեջ ունեցանք նվիրատվությունների անկում: Այսինքն, եթե «նախահեղափոխական» 2017թ.-ին հեռուստամարաթոնի արդյունքը 12,5 միլիոն դոլար էր, ապա անցած տարի նվազեց՝ մինչեւ 11,1 միլիոն, եւ այս տարի՝ 9,8: Հայտնի է նաեւ, որ այս տարվա ցուցանիշն ամենափոքրն է՝ 2006թ.-ից սկսած (տես աղյուղակը):

ԹՎԱԿԱՆ     ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

2004                    11

2005                    7.77

2006                    13,7

2007                    15,275

2008                    35

2009                    15.875  

2010                    20,8

2011                    12.3

2012                    21.4

2013                    22.7

2014                    12,4

2015                    10,8

2016                    15,4

2017                    12.5

2018                    11,1 

2019                    9,8

Հասկանալի է, այս ցուցանիշները, այդ թվում՝ անցած տարիներին եւ ներկայումս խոշոր նվիրատվություն կատարողների տվյալները կարելի է տարբեր կողմերից վերլուծել, եւ արդյունքում հասնել նույն բանին: Այն է, նիկոլյան «հեղափոխությունն» ամենեւին էլ չի արժանացել սփյուռքի եւ հատկապես՝ սփյուռքի մեծահարուստների վստահությանը, ինչպես որ ժամանակին Նիկոլն էր մեծ-մեծ ճառեր ասում: Ընդ որում, եղած վստահությունն էլ գնալով մարում է: Տեսեք, Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջին տարում՝ 2007թ.-ին խոշոր նվիրատուների ցանկն այս տեսքն ուներ. «Լեւոն Հայրապետյան` 2,5 միլիոն դոլար, Վահե Կարապետյան` 1 միլիոն դոլար, «Project Cureե-ը` 700.000, Լուիզ Սիմոն Մանուկյան` 500.000, Հրայր Հովնանյան` 500.000 դոլար, Վարազ Սամվելյան`500.000, Ջորջ Բաղումյան` 260.000, «Feed the Children»` 250.000, Արմեն Էքսերջյան` 200.000, Էդուրդո Էռնեկյան`125.000, Շվեյցարիայի հայ համայնք`150.000, ՀԲԸՄ` 150.000 եւ այլն»: 2017թ.-ին՝ Սերժ Սարգսյանի նախագահության վերջին տարում պատկերը հետեւյալն էր. «Անանուն բարերար ԱՄՆ-ից՝ 2 միլիոն 500 հազար դոլար, Սամվել Կարապետյան՝ 2 միլիոն 250 հազար դոլար, Զանգեզուրի Պղնձամոլիբդենային գործարան՝ 350 հազար դոլար, Սամվել Ալեքսանյան՝ 200 հազար դոլար, Վարդանյանների ընտանիք՝ 125 հազար դոլար, Վարուժան Գրիգորյան՝ 100 հազար դոլար, Բարսեղ Բեգլարյան՝ 100 հազար դոլար, անանուն բարերար ԱՄՆ-ից՝ 100 հազար դոլար, Բաղդասարյանների ընտանիք (ԱՄՆ)` 100 հազար դոլար, Հենրիկ Տեր-Ղուկասյան (Իրան)` 100 հազար դոլար, Վալեքս Գրուպ՝ 100 հազար դոլար եւ այլն» :

Իսկ ահա Նիկոլի կառավարման առաջին տարում՝ 2018թ.-ին հետեւյալ վիճակն էր. «Անանուն բարերար՝ 2.3 մլն դոլարիրանահայ բարերարներ Հենրիկ և Ադրինե Տեր-Ղուկասյաններ՝ 1 մլն  340 հազար դոլարորով հիմնանորոգվելու է Մատաղիս-Թալիշ ավտոճանապարհըամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյան՝ 1մլնդոլարորով հիմնանորոգվելու է Գետավանի դպրոցըԱրցախամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյան՝ 1 000 000 դոլարարցախահայություն՝ 700,000 դոլար, Իրանի հայ համայնք՝ 100 հազար դոլար և այլն»Այսինքն, ոչ միայն խոշոր հվիրատվություններ կատարած անհատներն են էապես պակասել, այլ նաեւ նրանց մեծ մասը նվիրատվություններ կատարել են կոնկրետ ծրագրերի, եւ ոչ թե հիմնադրամի նախատեսված ուղղության համար: Եվ նույն պատկերն է այս տարի, երբ խոշոր նվիրատվություն կատարողներից տեսանելի է միայն Սամվել Կարապետյանը՝ 1,5 միլիոն դոլարով եւ նիկոլական օլիգարխ Լֆիկը՝ իր ստանդարտ 200 հազարով:

Սակայն Նիկոլի նկատմամբ վստահության անկումը միայն այս ցուցանիշներով չէ, որ սահմանափակվում է: Իրականում նվիրատվությունների անկումները շատ ավելի լուրջ են, քան ցույց են տալիս հիշատակված թվերը: Բանն այն է, որ սրանք հեռուստամարաթոնների ժամանակ հնչեցված նվիրատվությունների խոստումներ են, որոնք պարտադիր չէ, որ վերածվեն «կենդանի փողի»: Այսպես, կան լուրեր, որ իրականում անցած տարվա հանգանակությունը ներկայացված 11,1 միլիոնից էապեսպակաս է եղել. մասնավորապես 2,3 միլիոն խոստացած անանուն բաբերարն իր խոստումը չի պահել: Այսինքն, կա ավելի կարեւոր ցուցանիշ. տարեկան կտրվածքով որքան է կազմել Հիմնադրամի փաստացի նվիրատվություն-մուտքերի ծավալը: Եվ ահա այս ցուցանիշները բոլորովին այլ պատկեր ենֆիքսում:

Այսպես, համաձայն Հիմնադրամի հաշվետվությունների, 2017թ.-ին «Տեղական հանձնախմբերից եւ անհատներից Հիմնադրամի կենտրոնական հաշիվներին փոխանցված գումարները»   6 988 768 481,00 դրամ,որը 14,5 միլիոն դոլարի կարգի գումար է՝ մոտ 2 միլիոնով ավել, քան հեռուստամարաթոնի ցուցանիշն է: Իսկ ահա 2018թ.-ին, ըստ հաշվետվության, մուտքերը 3 721 312 112. 40 դրամ են կամ մոտ 8 միլիոն դոլար: Այսինքն, 3,1 միլիոնով պակաս հեռուստամաթոնից, ինչը նշանակում է, որ ոչ միայն անանուն բարերարի 2,3 միլիոնը, այլ նաեւ ուրիշ նվիրատվությունների խոստումներ չեն կատարվել: Եվ դրանից զատ, տարվա ընթացքում այլ նվիրատվություններ եւս չեն եղել: Վերջապես ֆիքսենք նաեւ. 2017թ.-ի համեմատությամբ անցած տարի Հիմնադրամի մուտքերը ոչ թե հեռուստամարաթոնների 1,4 միլիոն դոլարի չափով է պակասել, այլ՝ մոտ 6,5 միլիոնով: Ահա, հենց դա է նիկոլական եւ նախկին «հանցավոր ռեժիմի» հանդեպ սփյուռքի վստահության տարբերությունը: Իսկ ահա 2019թ.-ի հեռուստամարաթոնը հուշում է, որ այդ անդունդը էապես խորացել է: Ընդ որում, հաշվի առնելով նաեւ, որ այս տարվա նվիրատուների մեջ մեծ են տարաբնույթ հայաստանյան ընկերություններըեւ պետական կառույցները, որոնք «չմուծվելու» դեպքում կարողէին«պատերին ծեփվելու» թեկնածուներ դառնալ:

Պատկերն ամբողջական կդառնա, եթե նշենք նաեւ հետեւյալը: Համաձայն Հիմնադրամի հաշվետվությունների, «շնորհներից եկամուտ» ուղղությամբ 2015թ.-ին մուտքերը կազմել են   8 572 595 000 (մոտ 18 միլիոն դոլար), 2016թ.-ին ՝ 7 695 251 000 դրամ (մոտ 16,4 միլիոն դոլար): Սրանց հետ արդեն նիկոլյան 2018 եւ 2019թթ. մուտքերը որեւէ մրցակցության մեջ չեն մտնում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси