Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեքսիկայում սպանել են թմրակարտելի եւս յոթ անդամի

Մեքսիկայում սպանել են թմրակարտելի եւս յոթ անդամի

12:24 | 02.12.2019 | Հասարակություն

Մեքսիկայի Քոաուիլա նահանգում ոստիկանության, դատախազության եւ բանակի հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է թմրակարտելի եւս յոթ անդամ, գործողությունը տեղի է ունեցել նախօրեին, Վիլյա Ունիոն քաղաքի վարչակազմի վրա խմբի գրոհայինների հարձակման պատճառով, որի զոհերի ընդհանուր թիվը հասել է 21-ի, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Յոթ նոր զոհ վերջին ոչ լրիվ մեկ ժամում»,- ասել է նահանգի դատախազ Խերարդո Մարկես Գեւարան, նրա խոսքերը մեջբերում է Milenio պարբերականը։

Նահանգի կառավարությունը տեղեկացրել էր համատեղ երեք ուժային կառույցների ցամաքային եւ օդային գործողության մասին ընդդեմ Վիլյա Ունիոնի վարչակազմի վրա շաբաթ օրվա հարձակման մասնակիցների։

Կիրակի բախումներ են տեղի ունեցել մայրուղում, որը տանում է դեպի Նուեւո Լեոն նահանգ, որով հրաձգության ժամանակ ողջ մնացած հանցագործները, ինչպես նաեւ նրանց հանցակիցները փորձել են փախչել։ Մարտից հետո անվտանգության ստորաբաժանումները տեղեկացրել են, որ առգրավել են երեք մեքենա, զենք եւ զինամթերք։

Վկաների տեղեկություններով՝ նախօրեին Հյուսիս-արեւմուտքի թմրակարտելի անդամները եկել են 5 հազար բնակիչ ունեցող քաղաք յոթ մեքենայով եւ կրակ բացել պետական հաստատությունների ուղղությամբ։

Գործողության արդյունքում ոստիկանության, դատախազության եւ բանակի ուժերը ոչնչացրել են զրահապատ մեքենաների մի մասը, որոնցից հանցագործները կրակ էին բացել, զոհվել է չորս եւ վիրավորվել վեց ուժային, ոչնչացվել է 10 զինված քաղաքացի։ Տեղական ԶԼՄ-ների լուսանկարներում ցուցադրվում են խոշոր տրամաչափի զենքեր, որոնք առգրավվել են գործողության ընթացքում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси