Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արտակարգ դեպք Վանաձորում. ընտանեկան խնջույքին չհրավիրելու պատճառով վեճն ավարտվել է 2 հոգու դանակահարությամբ

Արտակարգ դեպք Վանաձորում. ընտանեկան խնջույքին չհրավիրելու պատճառով վեճն ավարտվել է 2 հոգու դանակահարությամբ

12:15 | 02.12.2019 | Հասարակություն

Լոռու մարզում, դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 20:50-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի բնակիչ, 23-ամյա Սարգիս Խարատյանը, ով հիվանդանոց է բերվել «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ եւ Տավրոսի 20-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Արթուր Խարատյանը:

Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վերջիններս գտնվում են վիրահատարանում եւ ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու:

Աղբյուրի տեղեկություններով՝ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, Տարոն 2 շենքի մոտ ընտանեկան խնջույքին չհրավիրելու պատճառով տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա. Խարատյանի քրոջ որդին՝ Վանաձորր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 23-ամյա Ազատ Շահնազարյանը իր մոտ եղած դանակով հարվածել ու վնասվածքներ է պատճառել Ա եւ Ս. Խարատյաններին:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաեւ, որ նշված վիճաբանությանը մասնակցություն է ունեցել Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի բնակիչ 27-ամյա Նարեկ Խարատյանը: Ոստիկանների ու քննիչների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողությունների, այնուհետեւ բացատրական աշխատանքների արդյունքում այսօր՝ դեկտեմբերի 2-ին իրավապահներին է մեղայականով ներկայացել Ա. Շահնազարյանը:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ՝ Ա. Շահնազարյանը ձերբակալվել է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси