Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սեփական երկիրը թողնելն ամենավատ ելքն է. Սաակաշվիլի

Սեփական երկիրը թողնելն ամենավատ ելքն է. Սաակաշվիլի

11:42 | 02.12.2019 | Քաղաքականություն

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ասել է, որ ափսոսում է հայրենիքը 2013-ին լքելու որոշման համար եւ դա սխալ է համարում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր ես ամենից շատ ափսոսում եմ, որ 2013-ին հեռացա Վրաստանից։ Ես պարզապես ամեն ինչ թողեցի եւ հեռացա։ Ես հեռացա ոչ թե բանտ նստելու վախից։ Ձեզ հայտնի է, որ Ուկրաինայում էլ էին ինձ դրանով սպառնում։ Պարզապես ես հեռացա, որովհետեւ հոգնել էի, եւ մարդիկ հոգնել էին ինձանից։ Ես պարզապես բոլորին թողեցի հանգստանան։ Բայց այսօր կարծում եմ, որ սխալ եմ թույլ տվել»,- ասել է Սաակաշվիլին կիրակի վրացական «Մթավարի արխի» հեռուստաալիքի հարցազրույցում։

Հաղորդավարի ակնարկին, թե Վրաստանում նա կհայտնվեր ճաղերի հետեւում, քանի որ նրա դեմ քրեական գործեր էին հարուցվել, Սաակաշվիլին պատասխանել է. «Սեփական երկիրը թողնելը ամենավատն ելքն է»։

Սաակաշվիլին Վրաստանի նախագահն էր 2004 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի նոյեմբերը։ 2013-ին նա հեռացավ երկրից, նախագահական լիազորությունների ավարտից մի քանի օր առաջ։ Դրանից անմիջապես հետո նրա դեմ չորս քրեական գործ հարուցվեց, որոնցից երկուսով արդեն դատավճիռներ կայացվել են։ 2018 թվականի հունվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա Սաակաշվիլուն դատապարտեց երեք տարվա ազատազրկման 2006 թվականին Վրաստանի Միավորված բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանու սպանության գործով։ 2018 թվականի հունիսի 28-ին Թբիլիսիի դատարանը հեռակա Սաակաշվիլուն դատապարտեց վեց տարվա ազատազրկման 2005-ին պատգամավոր Վալերի Գելաշվիլու ծեծի գործով։

2015-ին  Սաակաշվիլուն աշխատանքի հրավիրեց Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն որպես Օդեսայի նահանգապետ։ Բայց երկու տարի անց նրան զրկեցին ուկրաինական քաղաքացիությունից երկրի իշխանությունների հետ կոնֆլիկտի պատճառով։ Սաակաշվիլին Ուկրաինա կարողացավ վերադառնալ միայն նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկու հաղթանակից հետո։ Ակնկալվում էր, որ Վրաստանի նախկին նախագահի ղեկավարած «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը կմասնակցի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին այս տարվա ամռանը։ Բայց վերջին պահին նա հայտարարեց, որ հանում է թեկնածությունը ընտրարշավից, որպեսզի աջակցի Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությանը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси