Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գյումրիում բարդին ընկել է տնակի եւ ավտոտնակի վրա. առկա է փլուզման վտանգ

Գյումրիում բարդին ընկել է տնակի եւ ավտոտնակի վրա. առկա է փլուզման վտանգ

10:36 | 02.12.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 04:09-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հաստաբուն ծառը պոկվել եւ ընկել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ավտոկայան թաղամասի տնակներից մեկի վրա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բարդին (մոտ 60 սմ տրամագծով) ընկել է տնակի եւ ավտոտնակի վրա՝ վնասելով ավտոտնակում կայանած «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան, առկա է տնակի փլուզման վտանգ. տուժածներ չկան:

Փրկարարները հեռացրել են վտանգավոր հատվածը: Մյուս մասը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси