Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բրազիլիայում տղամարդը պատանդ է վերցրել բարի հաճախորդներին

Բրազիլիայում տղամարդը պատանդ է վերցրել բարի հաճախորդներին

15:09 | 30.11.2019 | Հասարակություն

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում զինված տղամարդը բարում պատանդ է վերցրել 7 մարդու: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը՝ տեղական G1-ին հղումով:

Ոստիկանության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Ռուա դու Ռեզենդա թաղամասում՝ տեղի ժամանակով ժամը 16:00-ին: Հարձակվողն իր մոտ զենք և դյուրավառ հեղուկով շիշ է ունեցել:

Ոստիկանության հետ երկխոսություն սկսելու արդյունքում նա բաց է թողել պատանդներից 3-ին: Վերջինը նա բաց է թողել 64-ամյա կնոջ, որը բարի սեփականատերն է:  

Ոստիկանները շարունակել են բանակցել հանցագործի հետ, որպեսզի նա ազատի բոլոր պատանդներին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси