Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժամանակ». ՃՈ պետի տեղակալի գործով առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ. հայտնի է՝ ով է թիրախում

«Ժամանակ». ՃՈ պետի տեղակալի գործով առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ. հայտնի է՝ ով է թիրախում

10:31 | 29.11.2019 | Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանի ու ՃՈ պետհամարանիշերի գործի լիարժեք քննության ընթացքում առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս գործի հետ առնչություն ունի նաեւ ոստիկանության 6-րդ վարչության պետի նախկին տեղակալ, կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության նախկին պետ, ամենակոռումպացված ոստիկանի համբավ ունեցող Միհրան Դավթյանը։

Մենք գրել էինք, որ պաշտոնեական դիրքի չարաշահումը վերաբերում է Ճանապարհային ոստիկանությանը առնչվող գործին։ Խոսքը վերաբերում է հենց այս՝ ՃՈ համարանիշերի գործին։

Միհրան Դավթյանը, ով ի պաշտոնե պետք է պայքարեր կոռուպցիայի, հովանավորչության դեմ, ճիշտ հակառակն է արել։ Նա տեղյակ է եղել, որ տարիներ շարունակ հենց այդ կազմակերպությունն է այդ ծառայությունները մատուցում, ընդ որում՝ ավելի բարձր գներով, եւ որեւէ քայլ չի ձեռնարկել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси