Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արտակարգ դեպք Սյունիքում. հրդեհ է բռնկվել իրանական համարանիշներով բեռնատարում

Արտակարգ դեպք Սյունիքում. հրդեհ է բռնկվել իրանական համարանիշներով բեռնատարում

10:05 | 29.11.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 28-ին, ժամը 22:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենայի կցորդիչը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:21-ին, մարվել՝ 00:00-ին: Այրվել է բեռնատարի կցորդիչը՝ մասամբ:

Բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси