Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վթար Կոտայքի մարզում. բախվել են Toyota-ն ու 2 Opel-ներ. կան վիրավորներ

Վթար Կոտայքի մարզում. բախվել են Toyota-ն ու 2 Opel-ներ. կան վիրավորներ

10:53 | 28.11.2019 | Պատահարներ

Կոտայքի մարզում, այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:10-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում բախվել են Երեւանի բնակիչ, 47-ամյա Էդուարդ Ռոստոմյանի վարած Opel մակնիշի 47 AR 001 համարանիշի, Հրազդան քաղաքի բնակիչ, 40-ամյա Արսեն Միրզախանյանի վարած Opel մակնիշի 35 AՍ 408 համարանիշի եւ Երեւանի բնակիչ, 38-ամյա Մանուկ Հովհաննիսյանի վարած Toyota մակնիշի 17 PZ 017 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով Ա. Միրզախանյանի ուղեւորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 25-ամյա Լուսինե Վարդանյանը, 62-ամյա Ալվարդ Մանուկյանը տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ Toyota-ի վարորդ Մ. Հովհաննիսյանը՝ Միաքայելյան վիրաբուժական ինստիտուտ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси