Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ»․ Աննա Հակոբյանի նվիրատուների էնտուզիազմը նվազել է

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանի նվիրատուների էնտուզիազմը նվազել է

10:31 | 28.11.2019 | Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սիթի օֆ Սմայլ/ ժպիտների քաղաք» բա­րեգործական հիմնադրա­մի համար լավագույն ժա­մանակները չեն: Վերջին ամիսներին էականորեն նվազել է հիմնադրամի նվիրատվությունների չա­փը: Ըստ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի պաշտոնական հաշվետվությունների՝ այս տարվա երկրորդ եռամսյա­կի ցուցանիշներով, այսինքն՝ հուլիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակա­հատվածում, բարեգործա­կան կազմակերպության մուտքերը կազմել են 37 մլն 041 հազար 825 դրամ:

Մինչդեռ երրորդ եռամսյա­կում, այսինքն՝ ապրիլ-հունիս ամիսներին, «Սիթի օֆ Սմայլ»-ին նվիրաբերել են, ընդհանուր առմամբ, 232 մլն 922 հազար դրամ: Հուլիս-սեպտեմբեր ամիսնե­րին վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկա­վարած այս հիմնադրա­մի մուտքերը նվազել են ավելի բան 6,2 անգամ:

Թվերից ակներեւ է, որ նվի­րատուների էնտուզիազմը սառել է: Նրանք կամ ավելի քիչ գումար են աշխատել, ուստիեւ քիչ են հատկացնում Հակոբյանի հիմնադրա­մին, կամ նվազել է վստա­հությունը, թե այդ գումարնե­րը ճիշտ են ծախսվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси