Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արագածոտնում Opel-ը մխրճվել է բեռնատարի մեջ. կա վիրավոր. Shamshyan.com

Արագածոտնում Opel-ը մխրճվել է բեռնատարի մեջ. կա վիրավոր. Shamshyan.com

18:13 | 27.11.2019 | Պատահարներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74 կմ-ին բախվել են Opel Astra մակնիշի 067.19 IV տրանզիտ համարանիշի ավտոմեքենան և Hovo մակնիշի 566 AԼ 61 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Opel-ը Գյումրիից մաքսազերծված վերադառնում էր Երևան։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси