Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուսաստանում 16-ամյա պատանին փրկել է 9-ամյա աղջկան մանկապիղծ տղամարդուց

Ռուսաստանում 16-ամյա պատանին փրկել է 9-ամյա աղջկան մանկապիղծ տղամարդուց

18:52 | 26.11.2019 | Հասարակություն

ՌԴ Իրկուտսկ քաղաքում 16-ամյա պատանին փրկել է 9-ամյա աղջկան, որին փորձել է առևանգել մանկապիղծ տղամարդը:

Ինչպես հայտնում է НТВ-ն, ՌԴ ՔԿ տվյալներով՝ 48-ամյա մանկապիղծը, որը նախկինում արդեն երկու անգամ ազատազրկման էր դատապարտվել սեռական բնույթի հանցագործություններ կատարելու համար, նոյեմբերի 23-ին ուժով մեքենան է նստեցրել 9-ամյա աղջկան:

Այդ պահին ճանապարհով անցնող պատանին, լսելով երեխայի բղավոցը, չի կորցրել իրեն և օգնություն է խնդրել մոտ կայանված մեքենայի վարորդից: Նրանք միասին հետևել են մանկապիղծի մեքենային, փակել ճանապարհն ու ազատել աղջկան:

Չարագործին հաջողվել է թաքնվել, սակայն իրավապահների օպերատիվ գործողությունների արդյունքում մի քանի ժամ անց վերջինս ձերբակալվել է: Ներկա պահին նա կալանքի տակ է գտնվում, քրեական գործ է հարուցվել՝ «անչափահասի առևանգում» հոդվածով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси