Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բագրատաշենի անցակետում քաղաքացու մեքենայից 7 կգ թմրամիջոց է հայտնաբերվել

Բագրատաշենի անցակետում քաղաքացու մեքենայից 7 կգ թմրամիջոց է հայտնաբերվել

18:31 | 26.11.2019 | Հասարակություն

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ Բագրատաշենի սահմանային անցակետում մաքսային զննության են ենթարկել Երևանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու, որի մոտ հայտնաբել են շագանակագույն հետքերով կաթուցիչ ու 7 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված։ Զննվել է նաև տղամարդու ավտոմեքենան։

Շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի դեղամիջոցներ՝ ընդհանուր 7 կիլոգրամ։

Հայտնաբերվածներն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси