Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ա. Բաբաջանյան և Զ. Անդրանիկի փողոցների խաչմերուկում բախվել է երեք ավտոմեքենա

Ա. Բաբաջանյան և Զ. Անդրանիկի փողոցների խաչմերուկում բախվել է երեք ավտոմեքենա

17:56 | 26.11.2019 | Պատահարներ

Նոյեմբերի 26-ին, ժամը 12:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ա. Բաբաջանյան և Զ. Անդրանիկի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել շղթայաձև ավտովթար՝ բախվել են «Honda» (վարորդ՝ Կարեն Մ.), «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Յուրի Գ.) և «Mercedes G» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Մարիամ Բ.-ն (ծնված 1945 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:


Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси