Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դատարանը որոշեց Նազիկ Ամիրյանի դատական գործն առանձնացնել Մանվել Գրիգորյանի գործից

Դատարանը որոշեց Նազիկ Ամիրյանի դատական գործն առանձնացնել Մանվել Գրիգորյանի գործից

16:00 | 26.11.2019 | Հասարակություն

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում, նախագահությամբ՝ Մնացական Մարտիրոսյանի,  այսօր՝ նոյեմբերի 26-ին, որոշում կայացրեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դատական գործն առանձնացնել իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից։

Դատարանն այդ որոշումը կայացրեց առանց կողմերին լսելու, ինչը վդոհվմունքի առիթ ստեղծեց Մանվել Գրիգորյանի պաշտպանյալների մոտ։ Պաշտպան Գուրգեն Գրիգորյանն էլ հայտարարեց, որ հաջորդ դատական նիստին բացարկի միջնորդություն է ներկայացնելու դատավոր Մնացական Մարտիրոսյանին։

Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 3-ին։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանը հայտարարեց, որ հաջորդ նիստին դատարանը քննելու է Մանվել Գրիգորյանի դատական գործն իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից առանձնացնելու որոշումը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси