Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվել է քաղաքական կոնսենսուսի արդյունքում. Հայկուհի Հարությունյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվել է քաղաքական կոնսենսուսի արդյունքում. Հայկուհի Հարությունյան

12:05 | 26.11.2019 | Հասարակություն

Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարում և կանխարգելման գործում առաջին անգամ դրսևորվել է քաղաքական կամքի այս չափի մասշտաբ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կոռուպցիայի դեմ պայքարում այդ քաղաքական կամքի դրսևորման արդյունք է։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 26-ին այս մասին ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը։

«Հանձնաժողովը ձևավորվել է քաղաքական կոնսենսուսի արդյունքում։ Եթե դիտարկենք կոռուպցիայի դեմ պայքարի նախորդ փորձերը, պետք է հստակ այդ ուրվագիծը դուրս բերվի՝ ձախողման հիմնական պատճառը քաղաքական կամքի բացակայությունն է եղել։

Այդ պատասխանատվությունը ստանձնել է ոչ միայն իշխող ուժը, այլ նաև ընդդիմությունը, պահպանվել է նաև իշխանության երեք ճյուղերի հավասարակշռման սկզբունքը՝ ունենք անդամներ Կառավարությունից, Ազգային ժողովից և Բարձրագույն դատական խորհրդից։  Հանձնաժողովի գործունեության նպատակը պրակտիկայում այդ քաղաքական կամքը իրականություն դարձնելն է»,- եզրափակեց Հարությունյանը։

Ազգային անվտանգության խորհրդի նիստերի դահլիճում նոյեմբերի 26-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածու Հայկուհի Հարությունյանը  ձայների մեծամասնությամբ ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը» խմբակցությունը՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի,  Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Հինգն էլ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին խորհրդարանի կողմից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննում և լուծում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների) էթիկայի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ., վարում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հայտարարագրերի ռեեստրը, հրապարակում է հայտարարագրերը, քննում և լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր, իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերի (այդ թվում՝ ոլորտային) նախագծերի փորձագիտական վերլուծություն և դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ իրավասու մարմին, մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր և իրականացնում միջոցառումներ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси