Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ֆինլանդիայի փոստատարները գործադուլը երկարացրել են մինչև դեկտեմբերի 22-ը

Ֆինլանդիայի փոստատարները գործադուլը երկարացրել են մինչև դեկտեմբերի 22-ը

13:15 | 25.11.2019 | Հասարակություն

Ֆինլանդիայի՝ ցերեկն աշխատող փոստատարները երկարացրել են գործադուլը՝ դեկտեմբերի 8-ից այն տեղափոխելով դեկտեմբերի 22, ըստ էության՝ մինչեւ տարեվերջ, ծննդյան արձակուրդներից ելնելով, որոնք երկրում սկսվում են դեկտեմբերի 23-ից, կիրակի տեղեկացրել է փոստատարների եւ լոգիստիկայի ոլորտի արհմիությունը (PAU), հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ֆինլանդիայում նոյեմբերի 11-ից շարունակվում է փոստատարների գործադուլը, որոնք աշխատում են ցերեկը։ Փոստատարների եւ նրանց գործատուների բանակցությունները ոչնչի չեն հանգեցրել եւ մտել են փակուղի։ Հինգշաբթի՝ նոյեմբերի 21-ին, գործադուլի հարցը բարձրացել է կառավարական մակարդակի։ Իրավիճակի հանգուցալուծմամբ զբաղվում է Ֆինլանդիայի տեղական ինքնակառավարման եւ սեփականության կառավարման նախարար Սիրպա Պաատերոն։ Վեճի հիմքն այն է, որ փոստատարներին մի իրավաբանական անձի տիրույթից տեղափոխել են մեկ այլ փոստային կազմակերպություն, իսկ դրա հետ միասին՝ նաեւ այլ արհմիություն, եւ տեղի է ունեցել աշխատավարձի փոփոխություն։

«Մինչ այդ PAU-ն մերժել էր հաշտության մասին ազգային հաշտարարի առաջարկությունը... PAU-ն շարունակում է գործադուլը երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին, ժամը 00.00-ից ամբողջ երկրում, մինչեւ դեկտեմբերի 22-ի ժամը 22.00-ն»,- ասվում է արհմիության հաղորդագրությունում։

Գործադուլն ընդգրկել է մոտ 10 հազար աշխատակցի, բայց չի տարածվել առավոտյան թերթերի առաքումների վրա։

Փոստատարների գործադուլն ընդգրկել է Ֆինլանդիայի կյանքի տարբեր ոլորտները՝ ի պաշտպանություն գործադուլավորների այլ արհմիությունների աջակցության ֆոնին։ Այսպես, երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաքային օկրուգում վերերկրյա տրանսպորտի երթեւեկը կխախտվի մեքենաների եւ տրանսպորտային ճյուղի աշխատակիցների արհմիության բողոքի ակցիայի պատճառով՝ ի պաշտպանություն փոստատարների։

Finnair ավիաընկերությունը ստիպված է չեղարկել դեպի Ռուսաստան բոլոր չվերթերը, ավելի քան 250 այլ չվերթեր փոստատարներին աջակցելու պատճառով, նույնպես կչեղարկվեն, փոստատարներին աջակցում են նաեւ նավաստիների, երկաթուղայինների, բարեկեցության հանրային սեկտորի եւ սպասարկումների ոլորտի, էլեկտրիկների արհմիությունները։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси