Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այս տարի ընտանեկան բռնության 378 դեպք ենք ունեցել. Արթուր Վարդանյան

Այս տարի ընտանեկան բռնության 378 դեպք ենք ունեցել. Արթուր Վարդանյան

13:05 | 25.11.2019 | Հասարակություն

Կանանց և աղջիկների նկաяմամբ կատարված բռնության դեպքերի նվազման միտում կա։ Այս մասին այսօր` նոյեմբերի 25-ին, «Ընտանեկան բռնության և օրենսդրական մեխանիզմների արդյունավետության» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը։

«2019 թվականի 10 ամիսներին կանանց և աղջիկների նկատմամբ կատարված բռնության 1509 դեպք է գրանցվել, իսկ 2018 թվականին 1928 դեպք է եղել։ Ընտանիքում կատարված բռնության դեպքերով այս տարի նվազման միտում ունենք։ Այս տարի ունեցել ենք 378 դեպք, իսկ նախորդ տարի եղել է 585 դեպք։ 207 դեպքով նվազել է»,- ասաց Արթուր Վարդանյանը։

Նա նշեց, որ ընտանիքում կատարված բռնությունների վերաբերյալ ստացվել է 1420 ահազանգ, որոնցից 808 դեպքով անձինք են հաշվառվել են անձինք, նախազգուշացում կիրառվել է 618 դեպքով եւ անհետաձգելի միջամտություն կայացնելու 190 դեպք:

«2018 թվականի հունիսից  մինչ օրս 1533 անձինք  են հաշվառվել ընտանքիում տարբեր բռնություններ կատարելու համար, նրանցից  1166-ի նկատմամբ նախազգուշացում է կիրառվել եւ նահետաձգելի միջամտության որոշում 375-ի նկատմամբ: Ընդհանուր ունեցել ենք 2682 ամփոփագիր»,-հավելեց նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси