Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հանրահավաք Բիշքեկում. մարդիկ պահանջում են ուժային գերատեսչությունների ղեկավարների հրաժարականը

Հանրահավաք Բիշքեկում. մարդիկ պահանջում են ուժային գերատեսչությունների ղեկավարների հրաժարականը

12:24 | 25.11.2019 | Հասարակություն

Ղրղզստանի քաղաքացիները, որոնք հանրահավաք են անցկացնում Բիշքեկի կենտրոնում կոռուպցիայի դեմ, պահանջել են ուժային գերատեսչությունների ղեկավարների հրաժարականը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Կոռուպցիայի դեմ հանրահավաքը երկուշաբթի տեղի է ունենում Ղրղզստանի մայրաքաղաքի «Ալա Թոո» կենտրոնական հրապարակում, մասնակցում է մոտ 300 մարդ։ Ցուցարարները հանրապետության իշխանություններից պահանջում են ուժեղացնել պայքարը կոռուպցիայի դեմ եւ ձերբակալել անօրեն պաշտոնյաներին։ Բողոքի ակցիաները կազմակերպվել են հասարակական ակտիվիստների կողմից, դրանց անցկացման մասին նախապես տեղեկացվել էր, բայց իշխանությունների հետ դրանք չեն համաձայնեցվել։

«Մենք պահանջում ենք  Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) ղեկավարի, ԱԱՊԿ հակակոռուպցիոն ծառայության, ՆԳՆ-ի եւ Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի պետական ծառայության ղեկավարների հրաժարականը»,- ասում է կազմակերպիչներից մեկը բարձրախոսով։

Այս հայտարարությունից հետո կազմակերպիչները կոչ են արել ցուցարարներին ցրվել, որպեսզի խուսափեն հնարավոր սադրանքներից։ Հանրահավաքների տեղերում հերթապահում են իրավապահ մարմինների աշխատակիցները, ակցիաները խաղաղ են ընթանում։

Հանրահավաքի համար առիթ է ծառայել ղրղզ լրագրողների հետաքննությունը մաքսատան գորշ սխեմաների մասին։ Նյութի հեղինակների հավաստմամբ՝ այդ սխեմաներին մասնակցում են մի շարք նախկին եւ գործող պաշտոնյաներ։ Լրագրողների հաշվարկներով՝ կոռուպցիոներների գործունեությունից գոյացած վնասը մի քանի տարում կազմել է հարյուր միլիոնավոր դոլարներ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси